Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նկարները պատկերասրահ կվերադարձվեն՝ հատուկ պահպանության

Նկարները պատկերասրահ կվերադարձվեն՝ հատուկ պահպանության
02.06.2018 | 18:34

Նախարարություններին և պետական այլ գերատեսչություններին տրամադրված նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահ: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անձամբ է զբաղվում կտավները «հայրական օջախ» վերադարձնելու խնդրով:
Նա հրահանգել է սահմանված կարգով պատկերասրահին հանձնել բոլոր այն նկարները, որոնք պայմանագրային հիմունքներով այլ գերատեսչությունների են տրամադրվել:
Facebook-ի իր էջում նա գրել է, որ վերոնշյալ հարցով իրեն է դիմել պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Տեղեկացրել է նաև, որ մինչ այս պահը նկարները պատկերասրահին հանձնելու պատրաստակամություն հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հրաչյա Ռոստոմյանն իր գործընկերոջը փոխանցել է, որ պատկերասրահին պատրաստ է վերադարձնելու 94 նկար:


«Ի դեպ, դիմել եմ պարոն Ծատուրյանին, որպեսզի իմ աշխատասենյակում և առհասարակ մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք»,- գրել է Մակունցը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ